ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամանակավորապես դադարեցվում է ԿԳՄ նախարարության և աջակից կազմակերպությունների կողմից տրամադրվող տեխնիկական միջոցների համար աշակերտների ցուցակագրումը։
«Արդեն ունենք ծրագրի 500 շահառու աշակերտ։ Նրանց տեխնիկական միջոցներով բավարարելուց հետո նախարարությունը նորից կվերսկսի ցուցակագրումը»,- գրված է հայտարարությունում: