Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ընդդիմադիր ուժերն այսօր նույնպես բողոքի ակցիա են իրականացրել: Երթը մեկնարկել է Կրկեսի շենքի մոտակայքից:
16 ընդդիմադիր կուսակցություն պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մասնակիցներն այսօր շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենք, որտեղ նամակ են փոխանցել՝ միաժամանակ պահանջելով մինչև վաղը՝ ժամը 17:00-ն, պատասխանել իրենց հարցերին:
Նամակը վերաբերում է Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործին: Հակոբյանն ասել էր, թե պատերազմի մեկնարկից երեք օր անց Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է դադարեցնել բանակի համալրումը: