«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայտարարությանը, թե Ադրբեջանի նախագահը 5 մլրդ դոլար է փոխանցել իրեն՝ Արցախի 7 շրջանների դիմաց:
«Առաջինը՝ Ադրբեջանի նախագահի հետ կապի մասին հայտարարել եմ հրապարակային, որ կա օպերատիվ կա, այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեում: Երկրորդ՝ ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա քրգործ հարուցվի, այսօր ընդդիմության շարքերն անցած գործիչը թող հրապարակային ցուցմունք տա, եթե ԱԱԾ նախկին տնօրենը դավաճանության հետ է առնչվել և քրգործ չի հարուցել, ապա ինքն է դավաճան կամ համադավաճան, ինչո՞ւ հանցագործության մասին հաղորդում չի տվել, կամ հրաժարական չի տվել:
Ես համաձայն եմ՝ բաց հրապարակային քննություն անենք, տեսնենք՝ ով է դավաճան, և ով դավաճան չէ:
Հետաքննություն անենք՝ 5 մլրդ դոլարով վաճառել եմ Արցախը թե ոչ: Ստուգենք իմ և իմ ընտանիքի ունեցվածքը՝ արդյոք վարչապետի պաշտոնում իմ ունեցվածքը որևէ կերպ բարելավվե՞լ է, թե՞ ոչ»,- ասաց Փաշինյանը: