Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Դեկտեմբերի 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 16-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Մանրամասները՝ տեսանյութում: