ՀՀ պաշտպանության նախարարության մոտ շարունակվում է անհետ կորած համարվող զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիան: Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, ծնողների մի մասին, դուռը կոտրելուց հետո, առավոտյան էր հաջողվել մուտք գործել նախարարության վարչական շենք, մյուս մասին էլ րոպեներ առաջ ներս են թողել:
«Լուրեր»-ի թղթակցի փոխանցմամբ այս պահին անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներից և հարազատներից 10-ը ՊՆ շենքի ներսում են և սպասում են հանդիպման:
Հիշեցնենք՝ մի քանի ծնող երեկ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում են տեսել իրենց որդիներին: Այսօր շտապել են գերատեսչություն և պարզաբանում են պահանջել: