ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ափսոսանք է հայտնել, որ դաշինքի դաշնակիցները «ստիպված են միմյանց դեմ պատժամիջոցներ կիրառել», գրում է РИА Новости-ն:
Միաժամանակ նա մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերման կապակցությամբ: Ըստ Դաշինքի գլխավոր քարտուղարի՝ Ռուսաստանից Թուրքիայի ձեռք բերած այդ համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության միասնական համակարգում, ուստի դաշինքն աջակցում է այլընտրանքային տարբերակներ գտնելու ջանքերին:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանափակումներ է մտցրեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության, նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի և երեք այլ պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք կապված են Անկարայի կողմից ռուսական Ս-400-ների գնումների հետ: