ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևանի 63-ամյա բնակչի կողմից 12 տարին չլրացած աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 63-ամյա բնակիչը, մտերիմ հարաբերություններ ունենալով երևանաբնակ ընտանիքի հետ, օգտվելով 12 տարին չլրացած երեխայի ծնողների բացակայությունից, 2019 թ. սեպտեմբերին երկու անգամ, ինչպես նաև 2020 թ. փետրվարին այցելել է նրանց բնակարան, որտեղ օգտվելով վերոնշյալ երեխայի անօգնական վիճակից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 63-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: