2020 թ․ սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ի դրությամբ պետական հավաստագրերի հիման վրա 1871 շահառու ստացել է 3701 աջակցող միջոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջից:
3535 աջակցող միջոց տրամադրվել է 1705 ՀՀ քաղաքացու, իսկ 166 աջակցող միջոց՝ 166 ԱՀ քաղաքացու։
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով (Ծարավ Աղբյուրի 55 ա, հեռախոս՝ 060 65-26-41):