Վաղ առավոտից ՊՆ-ի մոտ հավաքվել են անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները. նրանք ցանկանում են հանդիպել ՊՆ ներկայացուցիչների հետ՝ զինծառայողների մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Մի խումբ քաղաքացիների հաջողվել է մուտք գործել ՊՆ վարչական տարածք:
Ծնողները համացանցում շրջանառվող լուրերից ու տեսանյութերից են տեղեկացել, որ երեկ հայ զինծառայողների շրջանում կան ենթադրյալ նոր գերեվարվածներ: