Այսօր ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը այցելել են Աղավնո համայնք, հանդիպել բնակիչների և համայնքի ղեկավարի հետ:
Նախարարները տեղում ծանոթացել են պատերազմից հետո համայնքում առաջացած խնդիրներին և պատրաստակամություն հայտնել ձեռնամուխ լինել հրատապ լուծում պահանջող խնդիրների շուտափույթ լուծմանը: