Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Արցախյան պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող զինվորական և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Վարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման և նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին: