ՆԱՏՕ-ում դեմ են հանդես եկել միջուկային սպառազինության արգելքի վերաբերյալ պայմանագրին, որը պետք է ուժի մեջ մտնի 2021-ի հունվարից: Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
«Այն չի արտացոլում միջազգային անվտանգության միջավայրը, որն ավելի բարդ է դառնում, ինչպես նաև հակասում է ապառազմականացման ու չտարածման ներկա ճարտարապետությանը»,- ասվում է ՆԱՏՕ-ի մամուլի հաղորդագրության մեջ: