ՀՀ նախագահի հրամանագրով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Արեն Լորիկի Վերդյանին թիվ Nզորամասի ծառայության պետ, բժշկական ծառայության մայոր
Լևոն Սերյոժայի Ասլանյանին թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան
Արտուշ Սեյրանի Թարոյանին թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ
Ռուսլան Սերգեյի Իսրայելյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ
Տիգրան Հրաչյայի Հովհաննիսյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ
Կարեն Հենրիկի Գրիգորյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Գևորգ Լևոնի Հովհաննիսյանին թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային
Հայկ Հայկի Խաչատրյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Արեն Արթուրի Ղուկասյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Էդգար Նորայրի Սազբանդյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Արմեն Նորիկի Իսպիրյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Գարիկ Արայի Ստեփանյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Արման Անդրանիկի Դերձյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Արման Արիստակեսի Խաչատրյանին թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ
Արամ Վարդանի Ղազարյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Պողոս Հայրիկի Հակոբյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Էդուարդ Միշայի Մարտիրոսյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Խաչատուր Գուրգենի Խաչատրյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Ալեն Արտակի Նավասարդյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Նորայր Փայլակի Սարգսյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Արմեն Ալիքի Առաքելյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Ռաֆիկ Քրիստափորի Գասպարյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային»,- նշված է նախագահի հրամանագրում: