Մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այս անգամ մասնակիցների քանակը սուղ է. տղամարդկանց 8 քաշային կարգում մասնակցում է 50 մարզիկ, իսկ կանանց 5 քաշային կարգում ներկայացված է 8 բռնցքամարտիկ:
Մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 3 քաշային կարգի բռնցքամարտիկներ: Առաջնության հիման վրա կձևավորվի հավաքականը: Մանրամասները՝ Արմեն Գարամյանի ռեպորտաժում: