Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, որի ընթացքում երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ, այցելել է ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ՝ տեղում ծանոթանալով շտաբի կողմից իրականացվող աշխատանքներին և հայաստանյան գործընկերոջ հետ քննարկելով այդ ուղղությամբ տարվող համագործակցության նոր մեխանիզմները՝ տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը: