«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի` պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որի հաստատման ժամկետը լրանում է այսօր, սակայն ես մնում եմ իմ որոշմանը հավատարիմ։
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, ԱԺ աշխատակազմին, «Իմ քայլը» խմբակցության և ընդդիմադիր իմ գործընկերներին՝ համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Ինչպես նաև ժողովրդին` իրենց վստահության քվեի համար։
Խոստանում եմ, որ մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է, որը, վստահ եմ, կլինի արդարացված։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք: Լինենք միասնական»,- գրել է նա։