Դեկտեմբերի 16-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Դեկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան, 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ն էապես չի փոխվի, 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 16-17-ը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։