ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, հայտնելով՝
«Սիրելի հայրենակիցներ,
Անցած գիշեր, հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, որը գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։ Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։
Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»: