Օրերս ՀՀ առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի և Կապանի բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով Կապան ԲԿ-ն համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման նոր սարքավորմամբ, որը ներկայիս համավարակի պայմաններում հույժ անհրաժեշտ սարքավորում է բուժհաստատության համար:
Տեղեկացնում ենք ձեզ, որ Կապան ԲԿ-ի համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման բաժանմունքում առաջիկա օրերին կիրականացվեն հետազոտություններ նոր սարքավորմամբ՝ հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: