Հայաստանի Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրաժարական տալու մասին որոշում է կայացրել: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Անդրեյ Ղուկասյանը:
«Այո՛, որոշում եմ կայացրել, վաղը հրաժարական եմ տալու»,- ասել է մարզպետը:
1lurer.am-ը փորձեց կապ հաստատել Անդրեյ Ղուկասյանի հետ: Մեզ հետ զրույցում Լոռու մարզպետարանից հայտնեցին, որ մարզպետն այժմ քննարկման է մասնակցում:
Նշենք, որ Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 10-ին: