Հայրենիք վերադարձած գերեվարված քաղաքացիների հարազատները անհամբեր սպասում են նրանց բուժհաստատություններից մեկի բակում:
«Եղբայրս մնացել էր Շուշիում, նոյեմբերի 4-ից տեղեկություն չունեինք: Փառք Աստծո, 40օր հետո եկավ: Գժվելու պահ է»,- ասում է հարազատներից մեկը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում:
«Շատ հուզված էր, չէր պատկերացնում, որ Հայաստանում է: Ինքը մտածել ա, որ իրանց տանում են երրորդ երկիր: Իրան չեն ասել, որ բերում են Հայաստան»,- հուզված պատմում է ծնողներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում: