Անկարան դատապարտել է Վաշինգտոնի կողմից ռուսական C-400-ների գնման հետ կապված պատժամիջոցների սահմանումը և հայտարարել պատասխան քայլերի մասին:
«Մենք դատապարտում և մերժում ենք մեր երկրի դեմ միակողմանի պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը։ Թուրքիան անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այդ որոշման դեմ, որն անխուսափելիորեն բացասաբար կազդի մեր հարաբերությունների վրա՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահի և երեք այլ անձանց դեմ։