Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությունը երկրի իշխանություններին կոչ է արել ակտիվացնել S-400 զենիթահրթիռային համակարգերը, որի ձեռքբերման պատճառով Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Անկարայի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությոնը:
«S-400 համակարգերի ձեռքբերումը, որոնք ամերիկյան պատժամիջոցների պատճառ են դարձել, Թուրքիայի ինքնավար որոշումն է: Հետևաբար մենք չենք ընդունում այդ քայլը: Այժմ անհրաժեշտ է հնարավորինս շուտ օգտագործել այդ համակարգերը, որոնց համար ներդրվել է 2.5 մլրդ դոլար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ընդդիմադիր պատգամավոր Ունալ Չևիքյոզը: