Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով Անկարայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը խարխլել է իրենց դաշինքի արժեհամակարգն, ու կոչ է անում թարմացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև համագործակցությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Այս պատժամիջոցները խարխլել են մեր երկրների դաշինքի ամբողջ արժեհամակարգը: ԱՄՆ-ի հետ համագործակցությանը և համերաշխությանը վերադառնալը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության և անվտանգության ապահովման գործում»,- հայտարարել է Աքարը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավարության նկատմամբ: