ԱՄՆ-ում ընտրիչների քվեարկությունը հաստատել է նախագահի ընտրությանը դեմոկրատ Ջո Բայդենի տարած հաղթանակը: Բայդենն ստացել է Կալիֆոռնիա նահանգի 55 ընտրիչների ձայները՝ ավելի քան 270 ձայն, ընդհանուր Բայդենն ստացել է 302-ը, իսկ Դոնալդ Թրամփը՝ 232:
Ի դեպ, բոլոր նահանգների ընտրիչները, որտեղ Թրամփը վիճարկել է Բայդենի հաղթանակը, իրենց ձայնը տվել են դեմոկրատ թեկնածուին: Ընտրության արդյունքը վերջնական կդառնան հունվարի 6-ին, երբ կոնգրեսի համատեղ նիստը կհաստատի դրանք: