1lurer.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին փոխարինելու համար առաջարկել է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը։
Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ այն դեռ պետք է հաստատի ավագանին: Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի դեկտեմբերի 22-ին կայանալիք ավագանու նիստին:
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը դեկտեմբերի 9-ին Ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: