Եվրամիությունը հայտարարել է, որ կառույցի 27 անդամ երկրները համաձայնել են ստեղծել առաջին հիմնադրամը, որը կաջակցի եվրոպական դաշինքի պաշտպանական ոլորտի զարգացման ծրագրերին և կբարձրացնի արդյունավետությունը ռազմական ոլորտում: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
7,95 մլրդ եվրո արժողությամբ ԵՄ պաշտպանության հիմնադրամը 2021-2027-ի ժամանակահատվածի համար է: Նշվում է, որ գումարի մոտ 1/3-ը կծախսվի հետազոտական նախագծերի վրա: Մնացած մասը կօգտագործվի պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման համար: