Բաշկիրիայում հայտարարվել է արտակարգ իրավիճակ գթության տանը տեղի ունեցած հրդեհի պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն: Մասնավոր տանը բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 11 մարդ: Շրջանում սահմանվել է արտակարգ իրավիճակ»,- այս մասին գրառում է արել շրջանի ղեկավարը:
Հայտնի է դարձել, որ հրդեհի պահին շենքում եղել է 16 մարդ: Հինգին հաջողվել է փրկվել: