Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Նշենք՝ դեկտեմբերի 4-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։