ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ կայքը:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերի վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին և Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: Լևոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը:
Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են: