Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց:
Անահիտ Ադոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում են հանդիպում ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ ակնկալելով տեղեկություններ ստանալ իրենց որդիներից: Նա շեշտեց, որ դիմել են գրեթե բոլոր պատկան մարմիններին, պահանջն ու խնդրանքը մեկն է՝ հերոս տղաների վերադարձի հարցը: Ադոյանը նշեց, որ Էջմիածնի քիմիկները 55 օր է՝ անհայտ կորած են: Նրանցից մեկի անունը եղել է երեկ հայրենիք վերադարձած տղաների ցուցակում:
«Մեր զորամասում 17-ը քիմիկներ են, 17-ը մոբեր են, 6-ը՝ հետախուզական ծառայությունն է, մեկը՝ ավտոբուսի վարորդը, ընդհանուր՝ 41 հոգի: Երեկվա դրությամբ մեկը վերադարձել է: Շատ ուրախ ենք նրա համար. ամեն դեպքում պետք է պայքարենք մնացած 40-ի համար»,- ասաց Անահիտ Ադոյանը: