Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Նարեկ Սարդարյանը որպես անհետ կորած որոնվում էր այս տարվա հուլիսի 8-ից: Նրա՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ:
Նարեկ Սարդարյանը Սպանդարյան ջրամբարի մոտակայքում գտնվող արոտավայրում ձիով գնացել էր անասունների հոտի ուղղությամբ և չէր վերադարձել: