«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածք, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գրասենյակային տարածք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և ոչ միայն․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների ստուգայցերն այսօր այս տնտեսվարողների մոտ արձանագրել են Covid-անվտանգության նորմերի որոշակի խախտումներ։
Ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները որոշ դեպքերում լրացվել են սահմանված ձևաչափին ոչ համապատասխան, բացակայել են համավարակի տարածումը կանխելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, օգտագործված թափոնների համար նախատեսված փակվող աղբամանները սահմանված քանակի չեն եղել։
ԱԱՏՄ մասնագետները տնտեսվարողներին տվել են խախտումներն արագ շտկելու հանձնարարական։
Կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված ԱԱՏՄ ստուգայցերը շարունակվում են ՀՀ ամբողջ տարածքում՝ առանց հանգստյան օրերի։