ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խստորեն քննադատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն մեկնաբանությունը, թե Միացյալ Նահանգները քաղաքական խաղեր է խաղում Միջերկրական ծովի տարածաշրջանում: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հենց Ռուսաստանն է անկայունություն ստեղծում Սիրիայում, Լիբիայում և մյուս երկրներում: Այս մասին գրում է Al Arabiya-ն:
«Այս բոլոր քայլերը հստակ ցույց են տալիս, որ եթե որևէ մեկը քաղաքական խաղեր է խաղում և փորձում է արգելակել տարածաշրջանի հակամարտությունները հանգուցալուծելու առաջընթացը, ապա դա Ռուսաստանն է, որը, ի վնաս ամբողջ տարածաշրջանի, գործում է միայն սեփական շահերն առաջ տանելու համար»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: