Ադրբեջանից դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները, այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:
«Գերիները ժամանելուց հետո անցել են անհրաժեշտ առողջապահական հետազոտությունները և այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո՝ ստանալով բժշկական և բարոյահոգեբանական անհրաժեշտ աջակցություն»,- հայտնել են փոխվարչապետի գրասենյակից: