ԱՄՆ կառավարությունը հավատարիմ է ՀՀ տնտեսական զարգացմանն ու անվտանգությանն աջակցելու իր հանձնառությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Դեսպան Թրեյսին հանդիպեց ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցությունն ու շարունակական գործընկերությունը։
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանում իրականացվող մի շարք կարևոր ծրագրերին, այդ թվում՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, բիզնեսի կանոնակարգման, ջրային պաշարների և էներգետիկայի ոլորտներում:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, մասնավոր հատվածի և մյուս գործընկերների հետ համատեղ ջանքեր ենք գործադրում՝ ամրապնդելու Հայաստանի տնտեսությունը»,- ասվում է դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ: