Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հույս ունի մինչև 2021-ի վերջը ստանալ կորոնավիրուսի դեմ 2 մլրդ պատվաստանյութ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի ավագ խորհրդականը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Այս պահին մենք աշխատում ենք, որպեսզի մինչև 2021-ի ավարտն ունենանք 2 մլրդ պատվաստանյութ: Հավանաբար՝ ավելի շատ, հուսով ենք՝ նաև շուտ»,-նշել է ԱՀԿ-ի պատասխանատուն:
Նրա խոսքով՝ առայժմ անհայտ է, թե որ պատվաստանյութն առավել արդյունավետ ու անվտանգ կլինի, սակայն փաստը, որ այսօր պատվաստանյութերն արտադրվում են երեք տարբեր հիմքերով, ցույց է տալիս, որ արդյունքում նրանց քանակն ավելի շատ կարող է լինել, քան ծրագրված էր:
ԱՀԿ-ն հայտարարել է, որ թունելի վերջում լույս կա, և, օգտագործելով պատվաստանյութը, հնարավոր է ստեղծել պաշտպանիչ իմունիտետ կորոնավիրուսի դեմ: