Ռուս խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պահպանվում է:
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ տարածքից Արցախի իրենց տներ վերադարձող տեղահանվածների ավտոբուսները:
Ավտոբուսներով վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է հասել է 566 մարդ: Ավտոբուսներին ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկները և ռազմական ոստիկանությունը:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ՝ Արցախի իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել ավելի քան 39 հազար 700 տեղահանված արցախցի: