Սփյուռքի գործերի գլխավոր hանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ: Քննարկվել են Արցախին և տեղահանված ընտանիքներին Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի կողմից տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պատերազմի ողջ ընթացքում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողմից Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերված համերաշխությանը:
Դեսպանը վերահաստատել է, որ Ֆրանսիան կշարունակի ցուցաբերել մարդասիրական օգնություն, և անդրադարձել նաև երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը: