Կառավարության stopcov.ge կայքը տեղեկացնում է, որ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1333 նոր դեպք:
Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում առողջացել է 3498 մարդ: Մահացել է 49 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 191063 դեպք, որից 161681-ը վերականգնվել են, իսկ 1839-ը՝ մահացել:
Այսօրվա դրությամբ 986 քաղաքացի գտնվում է կարանտինում, 6912-ը՝ հիվանդանոցում, իսկ 2886-ը` քովիդ հյուրանոցներում: