Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 16 ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած երթը:
Երթի մասնակիցները Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան այգուց քայլեցին մինչև Սուրբ Աննա եկեղեցու բակ՝ կանգառ անելով ՀՔԾ և ԱԺ շենքերի մոտ:
Ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ հիմա ունեն գործողությունների շարք, և այս երթն այդ շարքից է: «Յուրաքանչյուր օր երթերից հետո հավաքվելու ենք, քննարկենք մեր անելիքը»,- հայտնել են երթի մասնակիցները:
Վաղվա երթը կմեկնարկի Սասունցի Դավթի արձանի մոտից՝ ժամը 17.00-ին: