Ոստիկանությունը հերքել է Վահե Ղազարյանի՝ պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնելու մասին լուրերը:
«Զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում լուր է տարածվել, թե ոստիկանության պետը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։
Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ։