Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հեռավար հանդիպում է ունեցել Հոգեկան առողջության հայկական նախաձեռնության (AMHI) ներկայացուցիչների հետ:
Նախաձեռնությունը հոգեկան առողջության ծառայություններ մատուցելու լիցենզավորում ունեցող կամավորների, լիցենզավորված բժիշկների և բժշկական կրթությամբ ուսանողների թիմ է, որը գիտության վրա հիմնված պրակտիկայով, վերապատրաստման դասընթացներով և խորհրդատվությամբ աջակցում է Հայաստանին և Արցախին:
Քննարկման նպատակն էր կազմակերպել վերապատրաստման դասընթացներ և վեբինարներ սփյուռքի և Հայաստանի համար հետպատերազմյան սթրեսային իրավիճակը հաղթահարելու նպատակով: