Լուսառատի ԲՀԿ-ական ղեկավարը մի քանի օր առաջ համայնքի անունից հայտարարություն էր տարածել, թե պահանջում են վարչապետի հրաժարականը: Բնակիչները զարմացած են՝ իրենցից ոչ մի կարծիք չեն հարցրել: Հավաքվել և պահանջում են, որ համայնքի ղեկավարը հերքի տարածած հայտարարությունը: Բացի այդ, ասում են՝ թող չգան ու չասեն, թե ում պետք է սատարեն:
Սիրանուշ Ֆարֆարյան (Լուսառատ համայնքի բնակիչ) - Մեզ էդ հին գելերը պետք չեն, մեզ Վազգեն Մանուկյանի նման վարչապետ պետք չի:
Աշոտ Կոշկարյան (Լուսառատ համայնքի բնակիչ) - Մենք մեծ սիրով կանգնած ենք Փաշինյանի մեջքին, մենք ուրիշ տարբերակ չունենք, ամբողջ համայնքը կանգնած է իր մեջքին:
Պատերազմի օրերին գյուղից կամավորական ջոկատ է մեկնել Արցախ, գիտեն՝ ինչ է կատարվել: Պնդում են՝ գյուղապետը պետք է հերքի իրենց անունից տարածած հայտարարությունը:
Լուսառատ համայնքի ղեկավար Դանիել Հակոբյանն ասաց, որ շատ համակիրներ ունի, իր ընտանիքի և իր համակիրների անունից է պահանջել վարչապետի հրաժարականը:
Դանիել Հակոբյան (Լուսառատ համայնքի ղեկավար) - Ես հիմա էլ կրկնում, գտնում եմ, որ պիտի հրաժարական տա...
Հետո գյուղապետ Հակոբյանն ասաց՝ ինքը պահանջում է վարչապետի հրաժարականը՝ Լուսառատի անունից:
Գյուղացիները հակադարձեցին՝ ընտրել են վարչապետին, հիմա էլ սատարում են նրան: