Ըստ Birgün-ի՝ Թուրքիայի խորհրդարանում պատրաստվում են քննարկել 23 ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ հրապարակման՝ անհասկանալի է, թե որոնք են օրենսդիրներին ներկայացված մեղադրանքները, բայց Թուրքիայի կառավարությունը կարծում է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը համակրում է անօրինական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության զինված խմբավորմանը, որը տասնամյակներ շարունակ անջատողական պատերազմ է մղում Թուրքիայում ու գործում է նրանց շահերից:
Նշենք, որ Թուրքիայում պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար օրենսդրի դեմ հետաքննություն իրականացնող դատախազը պետք է խորհրդարան ներկայացնի նրա դեմ իրականացված դատական գործընթացների ամփոփագիրը: Դրանից հետո խորհրդարանը քվեարկելու է անձեռնմխելիության վերացման հարցը, ինչը թույլ կտա շարունակել հետաքննությունը և սկսել դատական գործընթացները: