Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀԲԸՄ Ֆրանսիայի և Եվրոպայի նախագահ, Բարեգործականի կենտրոնական խորհրդի անդամ Նադյա Գործունյանի հետ:
Հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանում և Արցախում հետպատերազմական իրավիճակը, մասնավորապես այն խնդիրները, որոնց բախվում են տեղահանված ընտանիքները:
Հանդիպման ընթացքում ընդգծվել են գրասենյակի ջանքերը սփյուռքից եկող հումանիտար օգնության համակարգման գործում: Գործունյանը շեշտել է, որ ՀԲԸՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին և Արցախին իր մասնաճյուղերի օգնությամբ՝ ինչպես արտերկրում, այնպես էլ հայրենիքում: