Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան այգուց մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ, որը կրում է «Արժանապատվության երթ» կարգախոսը։
Ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ հիմա ունեն գործողություների շարք և այս երթն այդ շարքից է:
«Յուրաքանչյուր օր երթերից հետո հավաքվելու ենք, քննարկենք մեր անելիքը»,- հայտնել են ցույցի մասնակիցները:
Երթի մասնակիցները կքայլեն մինչև Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները կպատասխանեն ներկաների հարցերին:
Երթի մասնակիցները կքայլեն մինչև Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդները կպատասխանեն ներկաների հարցերին: