Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Իտալիայի դեսպանները չեն մասնակցի Եվրոպա-Իրան գործարար համաժողովին, որը նախատեսված է դեկտեմբերի 14-ին, կապված Amad News տեղեկատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամի մահապատժի հետ:
Մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի արտգործնախարարությունները դատապարտել են մահապատիժը՝ այն համարելով լուրջ հարձակում Իրանում խոսքի և մամուլի ազատության վրա:
Լրագրողը մեղադրվում էր հակակառավարական գործունեության և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ համագործակցության համար: