Երևանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նրանք հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:
Նախատեսվում է նաև Արցախի հարցով միջնորդների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: