Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Գառնի համայնքում ընթանում են երաժշտական դպրոցի վերակառուցման աշխատանքներ:
Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակում շենքն ամբողջությամբ հիմնանորոգվում է՝ տեղադրվում են տանիք, նոր դռներ ու պատուհաններ, որից հետո իրականացվելու են արտաքին ու ներքին հարդարման աշխատանքներ, անցկացվելու է ջեռուցման համակարգ:
Շահած ծրագրի արժեքը ավելի քան 26 մլն դրամ է, որից 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 70%-ը՝ համայնքի ներդրումը: